ՍԵՂԱՆԻ ՁևԱՎՈՐՈՒՄ և ՖՈՒՐՇԵԹ, ՔԱՂՑՐ ՓՆՋԵՐ ԿՈՆՖԵՏՆԵՐԻՑ
Ծրագիրը իր մեջ ներառում է `
- Սեղանի սպասքադրում` ըստ հանդիսության պահանջի
- Անձեռոցիկների ձևավորում
- Մրգերի, բանջարեղենների ձևավորում, բանջարեղենային ծաղկեփնջերի պատրաստում
- Աղցանների, աղանդների պատրաստում և ձևավորում, ֆուրշեթ, կարվինգ
- Կանապեների պատրաստում
- Քանդակներ բանջարեղենների վրա
- Պանիրային, երշիկային ձևավորումներ
- Շքեղ մրգային և կոնֆետային ծաղկեփնջերի պատրաստում` համադրելով խմիչք, փափուկ խաղալիքներ, բնական և արհեստական ծաղիկներ
ՈՒւսման տևողությունը 3 ամիս է: Սովորում եք պատրաստել նաև կոմպոզիցիաներ, որտեղ կախարդական ձևով միացվում են շոկոլադը, կոնֆետները և հրաշալի բնական կամ արհեստական ծաղիկները: Այս կոմպոզիցիաները շատ ունիվերսալ են, և հիասքանչ նվեր են թե՜ երեխաների, թե՜ կանանց և աղջիկների, թե՜ տղամարդկանց, և թե՜ մեծահասակների համար ցանկացած տոնին: Մրգային և կոնֆետային փնջերը տարբերվում են իրենց յուրօրինակությամբ` միավորելով գեղեցկություն և հիանալի համային որակներ: Կոնֆետային համադրության մեջ մտնում են նաև գինի, վիսկի կամ կոնյակ: