ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Լեզվի ուսուցման նպատակն է նպաստել սահուն խոսքի ձևավորմանը, զարգացնել բանավոր խոսքի ընկալումը, խորացնել քերականական գիտելիքները:
«Education Center» կրթահամալիրում հիմնականում կիրառվում է Օքսֆորդի համալսարանում մշակված մեթոդիկան:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել մեր կրթահամալիր` հանձնելու իմացության մակարդակը որոշող թեստ, որը բաղկացած է գրավոր և բանավոր մասերից:
Կազմակերպվում են անհատական և խմբային պարապունքներ:
Փոքրաքանակ խմբերը (2-3 հոգի) հնարավորություն են տալիս խմբերում ապահովել բարձր էֆֆեկտիվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ:
Կենտրոնը տրամադրում է դասնթացների համար անհրաժեշտ փաթեթ` գրքերով, նյութերով, CD-ներով և DVD-ներով: Այդ ամենը տրամադրվում է անվճար :
Դասընթացների ժամանակ կազմակերպվում են բանավեճեր կլոր սեղանների շուրջ, չթարգմանված ֆիլմերի դիտումներ, լինգաֆոնային լսումներ, թեմատիկ քննարկումներ, գեղարվեստական ադապտացված գրքերի ընթերցումներ, դիսկերի լսում:
Դասագրքերը յոթ մակարդակների համար են նախատեսված` Beginner, Starter, Elementary, Pre-Intermediate, Intermediate, Upper-Intermediate, Advanced:
Աշխատում ենք ճկուն գրաֆիկով` հարամարեցնելով Ձեզ հետ օրերը և ժամերը:
Անհատական դասընթացների դեպքում պարապմունքների հաճախականությունը` ուսուցման ինտենսիվությունը որոշվում է սովորողների նախընտրությամբ: