Դանիելյան Զինա
Երևանում քիչ չեն այն կրթական կենտրոնները, որտեղ կարող ես ձեռք բերել և մասնագիտություն, և գիտելիք:Սակայն կառաջարկեի ձեր ուշադրությունը սևեռել Education Center ուսումնական կենտրոնին, որի տնօրենն է Ռուզան Ալեքսանյանը: Եվ արհեստավարժ մասնագետները, և մարդկային վերաբերմունքն ու հոգատարությունը չեն հիասթափեցնի ձեզ: Ամեն ոք այնտեղ կգտնի կրթության մոլորակի իրեն անհրաժեշտ հատվածը: Տնօրեն Ռուզան Ալեքսանյանը իր հոգածությամբ կլինի ձեր կողքին, և կտա այն ամենը, ինչ որ դուք ակնկալում եք:
Կցանկանայի, որ այդպիսի կենտրոններ շատ լինեն մեր քաղաքում:
Զինա Դանիելյան Լենդրուշի, ք. Երևան
Աննա Լևոնյան, Նաիրա Վարդանյան
Spyur.am կայքի միջոցով տեղեկացանք Education Center ուսումնական կենտրոնի մասին: Մեզ հետաքրքրում էր սեղանի դիզայն, ֆուրշեթ, կարվինգ, ֆրուտոպիա բաժինը: ՈՒսումնասիրելով կայքը, տեղեկացանք որ կազմակերպում են նաև online դասընթացներ : Առաջին իսկ դասից հասկացանք, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Դասավանդող մասնագետը պրոֆեսիոնալ դիզայներ է, և ջանք չէր խնայում իր փորձն ու գիտելիքը մեզ փոխանցել: Չորս դաս հետո ինքնուրույն սեղաններ էինք ձևավորում` զարմանք և հաճելի պահեր պարգևելով մեր շրջապատողներին: Հիմա արդեն մենք պրոֆեսիոնալ դիզայներներ ենք: Ի շնորհիվ Educational Planet ուսումնական կենտրոնի մենք ձեռք բերեցինք նոր և շատ հետաքրքիր մասնագիտություն: Մեր շնորհակալությունն ենք հայտնում կենտրոնի տնօրինությանը և դասավանդող մասնագետին:
Ռուսաստան, Ք. Կիրով
Աննա Լևոնյան, Նաիրա Վարդանյան
Թամարա Աբրամովա
Ցանկանում էի ձեռք բերել հաշվապահական գիտելիքներ, և համացանցից տեղեկացա Education Center ուսումնական կենտրոնի մասին: Հաճախելով դասընթացների, ձեռք բերեցի խորը տեսական և պրակտիկ հաշվապահական գիտելիքներ, ինչպես նաև սովորեցի 1C և ՀԾ հաշվապահ 6 ծրագրերը: Մթնոլորտը շատ լավն է, դասավանդողները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են և կարողանում են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ տալ ուսանողներին:
Թամարա Աբրամովա, Ք. Արտաշատ