Մարուսյա Ամիրջանյան

Այս ուս. կենտրոնը բարձր մակարդակի վրա է հիմնված:Համեմատելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, իհարկե չթերագնահատելով նրանց դերը և նշանակությունը, տվյալ ուս, կենտրոնում շատ պրակտիկ հմտություններ ենք ձեռք բերում, քանի որ ուսումնական գործընթացը անցնում է գրեթե անհատական սկզբունքի հիման վրա: Այս ուս. կենտրոնը ինձ տվեց գիտելիքների մի ամբողջություն, որի շնորհիվ հուսով եմ, ես կարող եմ աշխատանք գտնել:
Մարուսյա Ամիրջանյան , ք. Երևան
4/12/2014
Աշխեն Մուրադյան

“Education Center” կրթահամալիրը ընտրել եմ կանխամտածված, քանի որ նախկինում առիթ եմ ունեցել ծանոթ լինել մասնագետների բարձր որակին և բարյացկամ վերաբերմունքին:
2014թ. հունիս ամսից հաճախում եմ Անգլերեն լեզվի դասընթացներին: Ցանկանում եմ շեշտել դասընթացների ղեկավար Անի Ալեքսանյանի մասնագիտական կատարելությունը և դասավանդելու հմտությունը, որոնց շնորհիվ կարճ ժամանակամիջոցում ձեռք եմ բերել կայուն գիտելիքներ:
Ընտրությունս համարում եմ կատարյալ, քանի որ խնայած ժամանակի և ձեռք բերված գիտելիքների հարաբերակցությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս:
Աշխեն Մուրադյան, ք. Երևան
28/11/14
Էլմիրա Պետրովա

Արդեն երրորդ ամիսն է ինչ մասնակցում եմ Education Center կրթահամալիրի կողմից անցկացվող հաշվապահական խորացված դասընթացներին :Երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե որտեղ է առավել նպատակահարմար մասնակցել հաշվապահական դասընթացներին : Յուրաքանչյուրի մոտ էլ նախքան դասընթացի սկսելը լինում են բազում կասկածներ և հաստատության, և կրթական որակի նկատմամբ: Խորհրդի կարգով դիմեցինք այդ համակարգում փորձված մի քանի մարդկանց, և ընտրությունը կանգնեց Educational Planet կրթահամալիրի վրա:
Եվ, իրոք, վարժարանն արդարացրեց մեր սպասելիքները: Կարող եմ վստահ ասել, որ այս երեք ամիսների ընթացքում ես ստացա փայլուն գիտելիքներ, որոնք դարձել են ամուր հիմք իմ ապագա քայլերի համար:
Կրթական ուրույն մեթոդների շնորհիվ ուսուցումն անցնում է շատ հետաքրքիր և արդյունավետ: Նաև ուզում եմ նշել , որ մեծ նշանակություն ուներ ինձ համար ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները՝ երբ դու կարողանում ես շփվել և խորհրդակցել նրանց հետ որպես ավագ ընկերներ…Երբ վստահ ես, որ կա քեզ աջակցող, սրտացավ մարդկանց մի մեծ խումբ, այս սպասելիքներս ևս արդարացան : Եվ հիմա ես համարձակվում եմ ասել, որ կրթահամալիրը այն միջավայրն է, որտեղ դու կարող ես ստանալ որակյալ կրթություն, զարգացնել ստեղծագործական մտածելակերպդ, և սովորել ավելի արդյունավետ օգտագործել ժամանակդ:
Վարժարանն իր առջև դրված խնդիրները կատարում է շատ պատշաճ կերպով՝ բարձրակարգ մասնագետների, սրտացավ ու հոգատար տնօրինության քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրին
Էլմիրա Պետրովա, ք. Արտաշատ