Դասընթացներ

Կիսվել

Ծրագրավորում - C++, Visual C++, C#, Java, Visual Basic

 

 

C++ -ը ամենատարածված ծրագրավորման լեզուներից է։ Կիրառման ոլորտներից են համակարգային ծրագրավորումը, կիրառական ծրագրերի ստեղծումը, ֆիզիկական սարքավորումների՝ օպերացիոն համակարգի հետ կապի ապահովման ծրագրերի ստեղծումը, բարձր արդյունավետությամբ աշխատող սերվեր և օգտագործող ծրագրերի ստեղծումը, ինչպես նաև, ներդրված ծրագրերի և համակարգչային խաղերի ստեղծումը։

Java-ն պլատֆորմից անկախ ծրագրավորման լեզու է: Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։ Java-ի սինտաքսիսը շատ հեռու չի C++-ի սինտաքսից։ Ի տարբերություն C++-ի Java-ն ունի ինտեգրված լայն կլասսների գրադարան (օրինակ բազմապրոցեսային, համացանց, ֆայլային և այլն), որոնք ի շնորհիվ պլատֆորմային անկախության աշխատում են տարատեսակ oպերացիոն համակարգերում: Որպեսզի Java լեզվով ստեղծված ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։

 Java-ն օգտագործվում է դինամիկ պարունակությամբ վեբ էջեր, բազմատեսակ սպառողական ծրագրեր ստեղծելու, շարժական բազմապիսի էլեկտրոնային սարքերը ծրագրերով ապահովելու համար։

 

Դասընթացը ներառում է`

1. Java ծրագրավորման լեզվի շարահյուսությունը
2. Պայմանական օպերատորներ
3. Կրկնության օպերատորներ
4. Դասեր և օբյեկտներ
5. Միաչափ զանգվածներ
6. Երկչափ զանգվածներ
7. Ժառանգականություն
8. Բացառությունների մշակում

Դասընթացները վարում են պրոֆեսիոնալ մասնագետներ :

Ապահովում ենք բարձրորակ ուսուցում: