Windows XP, Word, Excel, PowerPoint, Internet
Բազային կուրսը հանդիսանում է հիմք սկսնակների համար. օգնում է ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ օֆիսային աշխատանքներ կատարելու նպատակով: Բազային կուրսը իր մեջ ներառում է`
- Ծանոթություն Windows օպերացիոն համակարգի հետ
- Word տեքստային խմբագրիչի ուսումնասիրություն (տեքստերի ձևավորում, աշխատանք նկարների և աղյուսակների հետ):
- Excel ծրագրի էլեկտրոնային աղյուսակների ուսումնասիրություն (հաշվարկների կատարում, արդյունքների ներկայացում դիագրամների միջոցով, բանկային և հաշվապահական հաշվետվություններ):
- Համաշխարհային ինտերնետային ցանցի հիմնական ռեժիմների ուսումնասիրություն, ինֆորմացիայի փնտրում, սեփական էլեկտրոնային փոստի (E-mail) ստացում, զրույցներ CHAT ցանցում:
- PowerPoint ծրագրի ուսումնասիրություն:
Ուսուցումը կատարվում է Microsoft ֆիրմայի ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաների մեթոդով:
Ձևավորում ենք և´ անհատական, և´ խմբային դասեր։
Փոքրաքանակ խմբերը (2-4 հոգի) հնարավորություն են տալիս ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին։
Խմբային դասերի կուրսի տևողությունը 2 ամիս է։ Մեկ ամսվա արժեքը 20000 դրամ է։
Դասավանդումը իրականացվում է միայն բարձրակարգ մասնագետների կողմից:
Դասընթացի ավարտին տրվում է համապատասխան վկայական: