«Education Center» ուսումնական կենտրոնը իրականցնում է բազմաթիվ ուսումնական պրոցեսներ և դասընթացներ, որոնք զարգացնում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնց անհրաժեշտությունն առկա է այսօրվա աշխատանքային շուկայում: Բազմաթիվ մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են և հայաստանյան ընկերություններում, և ԱՊՀ երկրներում, ավարտել են այս ուսումնական կենտրոնը: Կենտրոնում գործող գները մատչելի են, ուսուցման մեթոդները կատարյալ, գրականությունն` անվճար: Դասընթացները անց են կացվում թե ստանդարտ գրաֆիկով, թե արագացված: Կենտրոնի կողմից իրականացվում է զեղչային քաղաքականություն : Կենտրոնն ունի անձնական գրադարան, որն իր մեջ ներառում է օտարալեզու գրականություն, օտարալեզու ֆիլմեր և այլ ուսուցողական նյութեր։ Դասախոսական կազմը համալրված է բարձրակարգ մասնագետներով, ովքեր ապահովում են բարձր մակարդակի, որակի ուսուցում և խորհրդատվական ծառայություններ: Կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները , կենտրոնը մշտապես կատարելագործում է ուսուցման և վերապատրաստման մեթոդներն ու եղանակները:
Կենտրոնի նպատակներն են`
1. Կազմակերպել և իրականացնել ուսումնական և խորհրդատվական ամենաբազմազան ծրագրեր` դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղաններ լեզվական , ֆինանսական, իրավատնտեսական, հարկային, մաքսային և այլ հարակից բնագավառներում, տարբեր խմբերի և անհատների գործնական և ուսուցողական կարիքներից ելնելով:
2. Ապահովել հարմարավետ պայմաններ բոլոր նրամց համար, ովքեր օգտվում են կենտրոնի ծառայություններից:
Կենտրոնը ունի գործընկեր կազմակերպություններ, որոնք շուկայի առաջատար կազմակերպություններից են: Դասընթացները ավարտելուց հետո մեր լավագույն ուսանողներին տրվում է հնարավորություն աշխատանքի անցնել իրենց կազմակերպություններում` նախապես թեստավորելով և գնահատելով մասնակցի գիտելիքները:
Ուսումնական կենտրոնը համարվում է ՀՀ-ում գործող լավագույն կենտրոններից մեկը` շնորհիվ մի շարք առավելությունների`
* Դասընթացները անց են կացվում թե ստանդարտ գրաֆիկով, թե արագացված:
* Կենտրոնի կողմից իրականացվում է զեղչային քաղաքականություն :
* Կենտրոնն ունի անձնական գրադարան, որն իր մեջ ներառում է մշտապես թարմացվող նորագույն գրականություն (Cambridge, Oxford և այլն), օտարալեզու ֆիլմեր և այլ ուսուցողական նյութեր։
* Դասընթացների ընթացքում անհրաժեշտ բոլոր նյութերը տրամադրվում են անվճար
* Փոքրաքանակ խմբերի (2-4 հոգի) ձևավորման արդյունքում անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ,
* Դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր ապահովում են բարձր մակարդակի, որակի ուսուցում և խորհրդատվական ծառայություններ:
* Կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները , կենտրոնը մշտապես կատարելագործում է ուսուցման և վերապատրաստման մեթոդներն ու եղանակները:
* Համագործակցություններ ՀՀ-ի մի շարք խոշոր կազմակերպությունների հետ,
Կենտրոնը տարիներ շարունակ դասընթացներ է կազմակերպում ՀՀ-ում գործող մի շարք խոշոր ընկերություններում:
«Education Center» կրթահամալիրում դասավանդվում են հետևյալ առարկաները`
1.Համակարգչային խորացված դասընթացներ `
2. Օտար լեզուների դասընթացներ
3. Հաշվապահական հաշվառման պրակտիկ դասընթաց սկսնակների համար.
4․ Հաշվապահական համակարգչային 1C, Հ.Ծ. ծրագրերի դասընթացներ
5. Բանկային գործի դասընթացներ
6. Գիդ-էքսկուրսավարի դասընթացներ
7. Տուրիզմի դասընթացներ
8. Գործավարության դասընթացմեր
9. Սեղանի ձեվավորում և ֆուրշեթ, ֆրուտոպիա , քաղցր փնջեր կոնֆետներից
10. Հարսանյաց մոմերի, զամբյուղների տարոսիկների և այլ աքսեսուարների պատրաստում և ձևավորում
11. Ֆլորիստիկա (ծաղկարվեստ)
12. Խոհարարություն
13.Ավիատոմսերի AMADEUS , GABRIEL ծրագրերի մասնագիտացված դասընթացներ
14.Դիմահարդարման դասընթացներ
15․ Մարդկային ռեսուրսների կառավարման դասընթացներ (HR)
16. Մենեջմենթի դասընթացներ
17.Մանկական, ծննդյան, հարսանեկան, տոնական տորթերի պատրաստում և ձևավորում (մարցեպան, մաստիկա,գանաժ,այսինգ, տարբեր տեսակի միջուկների և բիսկվիթների պատրաստում)
Տեղեկացնում ենք նաև, որ 04․05․2016թ-ից սկսած շուրջ 300 սիրիահայեր մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերեցին և շարունակում են ձեռք բերել մեր կրթահամալիրում։ Տուրիզմի դասընթացների մասնակցող սիրիահայերը տնօրենության հովանավորությամբ այցելեցին նաև Հայաստանի տեսարժան վայրեր։
Education Center ՝ եթե որակը կարևոր է:
Տրվում է ավարտական վկայական , Աջակցում ենք աշխատանքի տեղավորմանը: